Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանխարգելում և բուժում տանը

Կտավատի սերմերի բուժական ազդեցությունը

Կտավատի սերմերի բուժական ազդեցությունը

Դեռևս հին ժամանակներում էին մեր նախնիները կտավատի սերմերն օգտագործում սննդի մեջ, սակայն վերջերս, որպես արժեքավոր դեղաբույս, այն կորցրել էր իր նշանակությունը: Երկար ժամանակ մարդիկ չգիտեին առողջության համար կտավատի սերմերի օգտակար հատկությունների մասին:

 

Այդ փոքրիկ հատիկներն օգտագործվել և այժմ էլ օգտագործվում են հացաբուլկեղենի, իսկ դրանից ստացված ձեթը` յուղաներկերի արտադրության, սերմերից ստացված քուսպը երբեմն ավելացվում է անասնակերի մեջ: Եվ միայն վերջին տասնամյակներում սկսեցին խոսել դրա սննդի մեջ օգտագործելու և բուժական հատկությունների մասին:

 

Կտավատի սերմերի օգտակար հատկությունները


Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում: Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով:

 

Կտավատի սեմերի մեջ  պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև` օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում  մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը:

 

Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը: Բացի այդ,  բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը:

 

Կտավատի  սերմերի մեջ պարունակվող մեծ խտությամբ լիգնանն օժտված է ուժեղ հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային և հակաալերգենային հատկություններով: Լիգնաններն օրգանիզմը պաշտպանում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից:

 

Կտավատի սերմերի բուժական հատկությունները


Սննդի մեջ պարբերաբար օգտագործելով, կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի և ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում  տրոմբոզից, նվազեցնում   սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի վերը թվարկվածից, սերմերն օժտված են նաև երիտասարդացնող և հակամանրէային հատկությամբ, այն թուրմի ձևով օգտագործվում է որպես խորխաբեր,  լուծողական և հակաբորբոքային միջոց:

 

Կատատի սերմերն սննդի մեջ որպես հավելում է օգտագործվում, այն շատ է օգնում նիհարել ցանկացողներին: Մանրացրած սերմերը հարկ է օգտագործել օրական 1 ճաշի գդալ, ավելացնելով սննդին, օրինակ` շիլաներին, աղցաններին և շոգեխաշած բանջարեղենին:  Դրա օգուտը կրկնակի է. օրգանիզմը ստանում է շատ արժեքավոր հանքանյութեր և վիտամիններ, դրա հետ մեկտեղ աստիճանաբար քաշն է նվազում:

 

Ինչպես օգտագործել կտավատի սերմերը


Դրանք կարելի է օգտագործել ինչպես ամբողջական, այնպես էլ մանրացրած ձևով:  Ավելի լավ է սերմերը թրջել երեկոյան, իսկ հետո  դրանք ամբողջ օրվա ընթացքում օգտագործել սննդի մեջ:

 

Բացի այդ, օգտակար հատկություններով է օժտված նաև կտավատի ձեթը, սակայն արժեքավոր նյութերը շատ չեն դրանում, որովհետև քամելուց հետո դրանք  մնում են քուսպի մեջ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. armversion.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Alla

04.02.2016

KARELI E ARDYOQ KTAVAT@ OGTAGORCEL HUM VICHAKUM?

Hakob

25.01.2016

6 տարեկան երեխային կարելի է կտավատ տալ և ինչ չափաբաժնով:

Մեդ-Պրակտիկ

19.01.2016

Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Կտավատի սերմերը ոչ միայն կարելի, այլև շատ  օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների համար:

Կարինե

15.01.2016

Ցանկանում եմ իմանալ ՝ արդյոք կարելի է կտավատ օգտագործել շաքարային դիաբետի ժամանակ;

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի Արմինե, կոնկրետ, որ տարիքի երեխաների մասին է խոսքը, և կտավատի յուղը, թե սերմերն եք ուզում տալ:

Արմինե

02.10.2015

Ես ուզում էի տեղեկանալ՝ արդյոք կարելի է կտավատը փոքր քանակով տալ երեխաներին:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ